Գավառում Թումո կենտրոն կկառուցվի 

Հասարակություն

Գավառում Թումո կենտրոն կկառուցվի 

    Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոններ կկառուցվեն։ 

     Բայց մինչ այդ պետք է տարածք տրամադրվի; Այդ իսկ նպատակով Գործադիր մարմնի վաղվա նիստում ընդգրկված է հարց`  «Գավառի ավագ դպրոց»-ի 0.934 հա մա-կերեսով հողամասից 0.015 հա հողամասը հետ վերցնել եւ ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով:

Ծրագիրը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: Թումո կենտրոնի շահառուները հանդիսանում են 12-18 տարեկան երեխաները, և ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով: Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել:

 

 

 

 

 

 

 

Leave a comment