Հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննությունները կազմակերպելու նպատակով տվյալ առարկաների թեստերը Գնահատման և թեստավորման կենտրոնի www.atc.am կայքում կտեղադրվեն վերաքննության օրերին: Ժամը 10:00-ին կայանալիք առարկայի թեստը կտեղադրվի ժամը 09:30-ին, իսկ ժամը 13:00-ին կայանալիք առարկայի թեստը՝ ժամը 12:30-ին: Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները:
Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով․
Ժամը 10:00-ին
-
9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա» -
12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»
Ժամը 13:00-ին
-
9-րդ դասարան՝ «Հայոց լեզու» -
12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և գրականություն»
Ժամը 10:00-ին
-
9-րդ դասարան՝ «Բնագիտություն» -
12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»
Ժամը 13:00-ին
-
9-րդ դասարան՝ Էսսե: