https://arm.sputniknews.ru/20260819/suren-papikjany-sksel-e-anaknkal-stugajcer-irakanacnel-pn-zvoramaserum-105893937.html
Սուրեն Պապիկյանը սկսել է անակնկալ ստուգայցեր իրականացնել ՊՆ զորամասերում
Սուրեն Պապիկյանը սկսել է անակնկալ ստուգայցեր իրականացնել ՊՆ զորամասերում
Sputnik Արմենիա
Վերջին շրջանում բանակում գրանցված մահվան դեպքերի ֆոնին պաշտպանության նախարարը որոշել է ստուգայցեր կատարել զորամասեր։ 19.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-19T12:35+0400
2026-08-19T12:35+0400
2026-08-19T12:35+0400
հայաստան
սուրեն պապիկյան
զորամաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1d/89496438_0:21:1280:742_1920x0_80_0_0_af38b94e805d531ca6a726b47bfb1032.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սկսել է անակնկալ այցեր կատարել ՊՆ զորամասեր։ Նա այդ մասին հայտնել է սոցցանցում։Պապիկյանը երեկ հայտարարել էր, որ բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում, և սպաների խմբերը կգործուղվեն հերթապահություն իրականացնող զորամասեր՝ տեղում ծառայող սպաներին, ինչպես նաև զորքերում ծառայության կազմակերպմանն աջակցելու նպատակով:Հիշեցնենք` ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1d/89496438_1:0:1138:853_1920x0_80_0_0_7f2d1311d3a90525df77d689ee52d5f2.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սուրեն պապիկյան, զորամաս
հայաստան, սուրեն պապիկյան, զորամաս
Բաժանորդագրվել
Վերջին շրջանում բանակում գրանցված մահվան դեպքերի ֆոնին պաշտպանության նախարարը որոշել է ստուգայցեր կատարել զորամասեր։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սկսել է անակնկալ այցեր կատարել ՊՆ զորամասեր։ Նա այդ մասին հայտնել է
սոցցանցում։
«Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների ստուգումից մինչև ծառայության կազմակերպման մնացյալ բոլոր հարցերը պահելով ուշադրության կենտրոնում»,– նշել է նա:
Պապիկյանը երեկ հայտարարել էր, որ բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում, և սպաների խմբերը կգործուղվեն հերթապահություն իրականացնող զորամասեր՝ տեղում ծառայող սպաներին, ինչպես նաև զորքերում ծառայության կազմակերպմանն աջակցելու նպատակով:
Հիշեցնենք` ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։