https://arm.sputniknews.ru/20261006/emn-inch-pajmannervov-integrman-nvor-mekhanizmneri-hasaneliutjun-kta-hhin-kvosi-pataskhany-107767306.html
ԵՄ–ն ի՞նչ պայմաններով ինտեգրման նոր մեխանիզմների հասանելիություն կտա ՀՀ–ին. Կոսի պատասխանը
ԵՄ–ն ի՞նչ պայմաններով ինտեգրման նոր մեխանիզմների հասանելիություն կտա ՀՀ–ին. Կոսի պատասխանը
Sputnik Արմենիա
Մարթա Կոսը թվարկել է Երևան–Բրյուսել համագործակցության ուղղությունները։ 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T23:47+0400
2026-10-06T23:47+0400
2026-10-06T23:47+0400
հայաստան
մարթա կոս
եվրամիություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0c/03/96477660_0:0:1500:844_1920x0_80_0_0_0cdeb9e4d6cb0045d08de219adac3264.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն ասել է, թե Եվրամիությունը ինչ պայմաններով աստիճանական ինտեգրման նոր մեխանիզմների հասանելիություն կտա Հայաստանին մինչև թեկնածու անդամի կարգավիճակ ստանալը։Հայ լրագրողը հարցրել է, թե Հայաստանը մինչ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալը արդյոք կկարողանա օգտվել աստիճանական ինտեգրման մեխանիզմից և դրա համար ինչ պայմաններ պետք է կատարի։Այնուհետև նա թվարկել է Երևանի հետ Բրյուսելի համագործակցության գործող ուղղությունները՝ նշելով. «Մենք շատ բան ենք անում Հայաստանի համար»:Կոսը նշել է` Հայաստանը հիմա միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն բանակցում է վիզային ռեժիմի ազատականացման շուրջ: Նա հավելել է` Եվրամիությունը նաև Հայաստանին առևտրային աջակցություն է ցուցաբերում, որպեսզի երկիրը կարողանա իր արտադրանքի 80 տոկոսն առանց մաքսատուրքերի արտահանել Եվրամիություն։Նշենք, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ չունի։Եվրահանձնաժողովն այսօր ԵՄ ընդլայնման քաղաքականության բարեփոխմանն ուղղված առաջարկների ծավալուն փաթեթ է հաստատել ։ Ներկայացված «փուլային ինտեգրման» հայեցակարգը թեկնածու երկրներին վաղ հասանելիություն է տալիս Եվրամիության հիմնական ոլորտներին՝ էներգետիկա, տրանսպորտ, արհեստական բանականություն, անվտանգություն:Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։ 2026 թվականի մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0c/03/96477660_45:0:1377:999_1920x0_80_0_0_dc7a1523ab5e3fcea07c165b247062c4.jpg.webp
հայաստան, մարթա կոս, եվրամիություն
հայաստան, մարթա կոս, եվրամիություն
Մարթա Կոսը թվարկել է Երևան–Բրյուսել համագործակցության ուղղությունները։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն ասել է, թե Եվրամիությունը ինչ պայմաններով աստիճանական ինտեգրման նոր մեխանիզմների հասանելիություն կտա Հայաստանին մինչև թեկնածու անդամի կարգավիճակ ստանալը։
Հայ լրագրողը հարցրել է, թե Հայաստանը մինչ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալը արդյոք կկարողանա օգտվել աստիճանական ինտեգրման մեխանիզմից և դրա համար ինչ պայմաններ պետք է կատարի։
«Անդամակցության նախապատրաստման շրջանակում մենք չենք խոսում հատուկ աջակցության փաթեթների մասին։ Սա մեզ համար Եվրոպական միության ներսում մեծ ճանապարհային քարտեզ է՝ պատրաստվելու և թեկնածու երկրներին ազդակ տալու համար. մենք պատրաստ ենք, և եթե նրանք կատարում են իրենց պարտավորությունները, մենք նույնպես կատարում ենք մերը»,– պատասխանել է Կոսը։
Այնուհետև նա թվարկել է Երևանի հետ Բրյուսելի համագործակցության գործող ուղղությունները՝ նշելով. «Մենք շատ բան ենք անում Հայաստանի համար»:
Կոսը նշել է` Հայաստանը հիմա միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն բանակցում է վիզային ռեժիմի ազատականացման շուրջ: Նա հավելել է` Եվրամիությունը նաև Հայաստանին առևտրային աջակցություն է ցուցաբերում, որպեսզի երկիրը կարողանա իր արտադրանքի 80 տոկոսն առանց մաքսատուրքերի արտահանել Եվրամիություն։
Նշենք, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ չունի։
Եվրահանձնաժողովն այսօր ԵՄ ընդլայնման քաղաքականության բարեփոխմանն ուղղված առաջարկների ծավալուն փաթեթ է հաստատել ։ Ներկայացված «փուլային ինտեգրման» հայեցակարգը թեկնածու երկրներին վաղ հասանելիություն է տալիս Եվրամիության հիմնական ոլորտներին՝ էներգետիկա, տրանսպորտ, արհեստական բանականություն, անվտանգություն:
Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: