Տեղական լուրեր
-
Պետական պարտատոմսերի տեղաբաշխումը սեպտեմբերին գերազանցել է 45 մլրդ դրամը
Հայաստանի ֆոնդային բորսայի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 45.4 մլրդ դրամի պետական պարտատոմս: Երկրորդային շուկայում իրականացվել է 91 գործարք՝ 44.8 մլրդ դրամ ծավալով (129% աճ նախորդ տարվա համեմատ):
-
Սևանա լճում սիգի որսի չափաքանակն ավելացվում է 720 տոննայով
Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է 720 տոննայով ավելացնել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի առավելագույն քանակը (ափից առնվազն 500 մ հեռավորության վրա): Խեցգետնի և այլ ձկնատեսակների համար չափաքանակ չի սահմանվել:
-
Քննարկվում է գազամուղերի և նավթամուղի կառուցման հնարավորությունը (TRIPP նախագիծ)
Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP նախագծի շրջանակում արդեն քննարկվում են գազամուղերի և նավթամուղի կառուցման հնարավորությունները:
-
ՊԵԿ-ը, Համաշխարհային բանկը և ՄԹ-ն ամփոփել են հարկային ու մաքսային բարեփոխումները
«Բարեփոխումներից դեպի արդյունքներ» պանելային քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է միջազգային գործընկերների հետ համագործակցությանը, գործընթացների պարզեցմանն ու տվյալների արդյունավետ կիրառմանը:
-
ՀԾԿՀ-ում քննարկվել են Firebird AI տվյալների կենտրոնի էլեկտրասնուցման հարցերը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկվել են Firebird AI արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրաէներգետիկ համակարգին միացման և անհրաժեշտ հզորությունների ապահովման հարցերը:
Միջազգային լուրեր
-
Իլոն Մասկի կարողությունը կրկին գերազանցել է 1 տրիլիոն դոլարը
SpaceX-ի և Tesla-ի արժեթղթերի գների աճի շնորհիվ Իլոն Մասկի կարողությունը, ըստ Forbes-ի, վերականգնել է պատմության մեջ առաջին տրիլիոնատիրոջ կարգավիճակը:
-
Saudi Aramco-ն նվազեցրել է նավթի գները Ասիայի համար
Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերությունը Arab Light տեսակի նավթի գինը Ասիայի համար նվազեցրել է 5 դոլարով՝ հասցնելով 2020 թվականի հունիսից ի վեր ամենացածր մակարդակին:
-
Դոնալդ Թրամփը անձամբ կֆինանսավորի «հայրենասիրական» գովազդները
Քննադատություններից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ գովազդային արշավներն այլևս չեն իրականացվի պետական բյուջեի հաշվին և կֆինանսավորվեն իր անձնական միջոցներից ու MAGA կազմակերպության հավաքագրումներից:
-
2026 թ. անոմալ շոգն ու կլիմայական վնասները Ֆրանսիայում
Անոմալ շոգ ամառը Ֆրանսիայի տնտեսությանը հասցրել է 16 միլիարդ եվրոյի վնաս, որից մոտ 10 մլրդ եվրոն բաժին է ընկնում գյուղատնտեսության ոլորտի կորուստներին: