https://arm.sputniknews.ru/20260818/adrbejany-dati-e-tvel-cnnin-105875887.html
Ադրբեջանը դատի է տվել CNN–ին
Ադրբեջանը դատի է տվել CNN–ին
Sputnik Արմենիա
Դատարան դիմելու պատճառն այն հոդվածն է, որում նշվում է, թե Իսրայելը Ադրբեջանի տարածքն օգտագործել է Իրանի դեմ ռազմական և հետախուզական գործողություններ… 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T18:19+0400
2026-08-18T18:19+0400
2026-08-18T18:19+0400
ադրբեջան
ամն
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/1888/74/18887490_0:85:1600:985_1920x0_80_0_0_c6dde6f5ead904a96af8eefd700c5e8e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը CNN-ի դեմ հայց է ներկայացրել ԱՄՆ դաշնային դատարան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։2026 թվականի հունիսի 5-ին CNN-ի հրապարակած հոդվածում նշվում էր, որ Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ ռազմական և հետախուզական գործողություններ իրականացնելու համար։Հոդվածի հրապարակումից հետո ադրբեջանական կողմը պաշտոնապես պահանջել է, որ CNN-ը հերքի այդ լուրը և «ուղղումներ» կատարի նյութում։ Այս հարցի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։Նշվում է, որ հունիսի 6-ին, 23-ին և հուլիսի 2-ին Ադրբեջանը պաշտոնական նամակներ է ուղարկել CNN-ին և հերքում պահանջել, բայց ապարդյուն։Ի վերջո Բաքուն CNN-ի դեմ հայց է ներկայացրել Դելավերի դաշնային դատարան (մեդիահոլդինը պաշտոնապես գրանցված է այդ նահանգում)։Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին, մեկնաբանելով CNN-ի հրապարակումը, ասել էր, որ իրանցի մասնագետները չեն հաստատում Ադրբեջանում իսրայելական ստորաբաժանումների տեղակայման մասին հաղորդագրությունները։
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1888/74/18887490_88:0:1512:1068_1920x0_80_0_0_fe1c43fe9e9b838b73aea13b54d4c3a0.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, ամն, դատարան
Բաժանորդագրվել
Դատարան դիմելու պատճառն այն հոդվածն է, որում նշվում է, թե Իսրայելը Ադրբեջանի տարածքն օգտագործել է Իրանի դեմ ռազմական և հետախուզական գործողություններ իրականացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը CNN-ի դեմ հայց է ներկայացրել ԱՄՆ դաշնային դատարան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
2026 թվականի հունիսի 5-ին CNN-ի հրապարակած հոդվածում նշվում էր, որ Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ ռազմական և հետախուզական գործողություններ իրականացնելու համար։
Հոդվածի հրապարակումից հետո ադրբեջանական կողմը պաշտոնապես պահանջել է, որ CNN-ը հերքի այդ լուրը և «ուղղումներ» կատարի նյութում։ Այս հարցի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Նշվում է, որ հունիսի 6-ին, 23-ին և հուլիսի 2-ին Ադրբեջանը պաշտոնական նամակներ է ուղարկել CNN-ին և հերքում պահանջել, բայց ապարդյուն։
Ի վերջո Բաքուն CNN-ի դեմ հայց է ներկայացրել Դելավերի դաշնային դատարան (մեդիահոլդինը պաշտոնապես գրանցված է այդ նահանգում)։
Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին, մեկնաբանելով CNN-ի հրապարակումը, ասել էր, որ իրանցի մասնագետները չեն հաստատում Ադրբեջանում իսրայելական ստորաբաժանումների տեղակայման մասին հաղորդագրությունները։