News.am. Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելյալը ծավալուն գնահատական է տվել «Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացիային, պատերազմի ընթացքին և ուկրաինա-թուրքական հարաբերություններին», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Դիվանագետը շեշտել է, որ, չնայած շարունակվող ճնշումներին և ուկրաինական քաղաքների ամենօրյա գնդակոծություններին, Կիևը պահպանում է իր տարածքները վերադարձնելու հաստատակամ վճռականությունը։ Համեմատելով Ղրիմի ճակատագիրը Ղարաբաղի ազատագրման հետ՝ Ջելյալը վստահություն է հայտնել Ուկրաինայի հաղթանակի և արդարության վերականգնման հարցում՝ միջազգային հանրության և դաշնակիցների աջակցությամբ։
Դեսպանը խոր շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ռուսական ռազմական նավերի համար Սևծովյան նեղուցները փակելու և պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների օգնության համար, ինչպես նաև անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ իրեն ռուսական գերությունից ազատելու հարցում ցուցաբերած աջակցման համար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: