ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև եռակողմ հանդիպում Թուրքմենստանում տեղի չի ունեցել։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը՝ հերքելով ռուսական լրատվամիջոցի հրապարակած տեղեկությունը, հայտնում է Արմենպրեսը:
«Նման ձևաչափով հանդիպում իրականում տեղի չի ունեցել»,-ասել է նա։
Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի՝ Թուրքմենստանում անցկացված Կասպիական գագաթնաժողովի ավարտից հետո Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը փակ ձևաչափով հանդիպում են ունեցել։