Հունաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ


ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը օգոստոսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, ով մեր երկրում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:


 


ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:


 


Դեսպանն իր հերթին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։


 


Կողմերը քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական ու ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանն առնչվող հարցեր։


 


Միջխորհրդարանական համագործակցության խորացման համատեքստում կարևորվել է բարեկամական խմբերի միջև կապերի սերտացումը։

Դիտումների քանակ13

Leave a comment