https://arm.sputniknews.ru/20260818/hajastani-futbvoli-havaqakani-pashtpany-pashtvonapes-teghapvokhvec-hunakan-olimpiakvos-105864692.html
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպանը պաշտոնապես տեղափոխվեց հունական «Օլիմպիակոս»
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպանը պաշտոնապես տեղափոխվեց հունական «Օլիմպիակոս»
Sputnik Արմենիա
Տիկնիզյանի պայմանագիրը հունական ակումբի հետ նախատեսված է 4 տարով՝ երկարաձգման հնարավորությամբ: 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T12:17+0400
2026-08-18T12:17+0400
2026-08-18T12:17+0400
նաիր տիկնիզյան
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
հունաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95815377_0:0:3072:1728_1920x0_80_0_0_83e9f4f61cacb3e6ef289a4dfb5c609d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարիերան կշարունակի Հունաստանում: Հայ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարել է հունական «Օլիմպիակոսը»:Նշվում է, որ 27-ամյա Տիկնիզյանը պաշտպանության ձախ եզրում փոխարինելու է արգենտինացի Ֆրանսիսկո Օրտեգային:Հունական մամուլը գրում է, որ Տիկնիզյանը «Օլիմպիակոսի» հետ պայմանագիր է կնքել «4+1» սկզբունքով, նրա աշխատավարձը կկազմի տարեկան 1,1 միլիոն եվրո:Նշենք, որ նախորդ մրցաշրջանն Տիկնիզյանն անցկացրել է «Ցրվենա Զվեզդայի» կազմում: Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ: Բելգրադյան ակումբի հետ պաշտպանը հաղթել է Սերբիայի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում։Ավելի վաղ Տիկնիզյանը Ռուսաստանում հանդես էր գալիս Մոսկվայի ԲԿՄԱ-ում և «Լոկոմոտիվում»:
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95815377_0:0:2732:2048_1920x0_80_0_0_b1cdd987997859e2ca8cca16089d0e69.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նաիր տիկնիզյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, հունաստան
նաիր տիկնիզյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, հունաստան
Բաժանորդագրվել
Տիկնիզյանի պայմանագիրը հունական ակումբի հետ նախատեսված է 4 տարով՝ երկարաձգման հնարավորությամբ:
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարիերան կշարունակի Հունաստանում: Հայ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարել է հունական «Օլիմպիակոսը»:
Նշվում է, որ 27-ամյա Տիկնիզյանը պաշտպանության ձախ եզրում փոխարինելու է արգենտինացի Ֆրանսիսկո Օրտեգային:
Հունական մամուլը գրում է, որ Տիկնիզյանը «Օլիմպիակոսի» հետ պայմանագիր է կնքել «4+1» սկզբունքով, նրա աշխատավարձը կկազմի տարեկան 1,1 միլիոն եվրո:
Տիկնիզյանի տրանսֆերի համար սերբական «Ցրվենա Զվեզդան» կստանա 5 միլիոն եվրո և ևս 2 միլիոն եվրո՝ որպես փոխհատուցում:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանն Տիկնիզյանն անցկացրել է «Ցրվենա Զվեզդայի» կազմում: Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ: Բելգրադյան ակումբի հետ պաշտպանը հաղթել է Սերբիայի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում։
Ավելի վաղ Տիկնիզյանը Ռուսաստանում հանդես էր գալիս Մոսկվայի ԲԿՄԱ-ում և «Լոկոմոտիվում»: