Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել է իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ Հորմուզի նեղուցի բացման շուրջ ընթացող բանակցությունների իրավիճակը։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը։
«Նախարար Ֆիդանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի հետ։
Զրույցը նվիրված է եղել Հորմուզի նեղուցի բացման և հրադադարի ռեժիմի շուրջ շարունակվող բանակցությունների վերջին զարգացումներին»,- ասել է աղբյուրը։