Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով այսօր հարցաքննվեց մեկ վկա

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Մուշեղ Արմյանի նախագահությամբ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց վկա Գառնիկ Մաթևոսյանը։

Հարցաքննության ավարտին մեղադրող կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վկայի անցած տարվա սեպտեմբերին և այսօր տված ցուցմունքների միջև էական հակասություններ կան, ինչին պաշտպանական կողմը առարկեց։

Դատարանը կողմերին լսելուց հետո այսօրվա նիստը հետաձգելու և վկաների հարցաքննությունը հաջորդ նիստին շարունակելու որոշում կայացրեց։

Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 24-ին, ժամը 14։00-ին։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment