Նիժնի Նովգորոդով պտտահողմ է անցել. տեսանյութ

Բաժանորդագրվել

Քաղաքապետը հայտնում է, որ տուժածներ չկան։

Նիժնի Նովգորոդով պտտահողմ է անցել։ Այդ մասին հայտնել է քաղաքապետ Յուրի Շալաբաևը։

«Նիժնիում այսօր ոչ միայն անձրև է, այլև պտտահողմ։ Օդային ձագարն անցել է Լենինի պողոտայի 105 հասցեում գտնվող Ավտոզավոդսկի շրջանով։ Սովորաբար այնտեղ քիչ մարդ է լինում, բարեբախտաբար, այս անգամ էլ է այդպես եղել։ Տուժածներ չկան։ Պտտահողմի հետևանքով 4 ծառ է տապալվել»,– գրել է Շալաբաևը «Մաքս» հարթակում։

Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում քաղաքում տեղացած հորդառատ անձրևի հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Leave a comment