Իրանի ԻՀՊԿ-ն հերքել է` ամերիկացի ներկայացուցիչների հետ շփումներ չկան, ինչպես հայտարարել էր Թրամփը։
«ԻՀՊԿ ներկայացուցիչների և ամերիկացիների միջև երկխոսություն չկա: Թրամփի այս կեղծ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան նրա երևակայությունից և մղձավանջներից ծնված ֆանտազիա, պատերազմում նրա հուսահատության և պարտության արդյունք», – Tasnim-ին ասել է ԻՀՊԿ մամուլի խոսնակ Հոսեյն Մոհեբին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր․
«Մենք ուղղակիորեն շփվում ենք ԻՀՊԿ-ի պաշտոնյաների հետ»։