Ժոզե Մոուրինյոն աչքի կապտուկով է ներկայացրել «Ռեալի» խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գերմանական «Շալկեի» դեմ ընկերական խաղին ներկայացել է աչքի տակ կապտուկով:

Պորտուգալացի մասնագետը պատմել է, թե ինչպես է ստացել վնասվածքը:

«Մարզման ժամանակ գնդակով հարված ստացա դեմքիս։ Եթե ակնոց չկրեի, հավանաբար մեծ խնդիր չէր լինի։ Կարող էր ավելի վատ լինել»,- ասել է Մոուրինյոն, հաղորդում է Marca-ն:

Գերմանիայում կայացած խաղում «Արքայական ակումբը» հաղթել է 3:0 հաշվով: Գոլի հեղինակ են դարձել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, իսպանացի պաշտպան Դին Հոյսենը և իսպանացի հարձակվող Կառլոս Էսպին։



Leave a comment