«Իշխանություններն ասում են՝ ասֆալտն ասֆալտ է, բայց պարզվում է՝ ասֆալտն ասֆալտ չէ, միլիարդավոր դրամները մսխվում են»․ Գառնիկ Դանիելյան

«Նիկոլ Փաշինյանը մեծ հրճվանքով խոսում էր ասֆալտի մասին, ես ուզում եմ խոսել մե ճանապարհների անորակ ասֆալտապատման մասին։ Ուզում եմ խոսել Երևան քաղաքում խայտառակ ճանապարհների մասին։ Իշխանություններն ասում են՝ ասֆալտն ասֆալտ ա, բայց պարզվում է՝ ասֆալտն ասֆալտ չի։ Այն միլիարդավոր դրամները, որոնք մեր հարկատուները վճարում են ասֆալտ անելու համար, մսխվում են էդ փողերը»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց,որ ասֆալտի հաստությունը և որակը հեռու է այն ստանդարտներից, որոնք պետք է պահպանվեն։ «Հիմա ասում են՝ էդ ասֆալտը քանդվել է, որովհետև աղ ենք շաղ տվել։ Կարո՞ղ ա աղի տեղը դուք շաքարավազ եք շաղ տվել, որովհետև անձրևից հետո հալվում է։ Աշխարհում նման տեղ չկա, որ աղ շաղ տալուց հետո նման խրամատներ կարող են առաջանալ, և մեր հայրենակիցներն այդ խրամատների մեջ ընկնելով՝ անհասանելի են դառնում։ Մեր քաղաքացիներն անգամ հումորներ են անում, ասում են՝ էդ փոսերում կարող ենք ջուր լցնել ու ձուկ պահել»,- ասաց Դանիելյանը։

Պատգանավորը դիմեց հայ հասարակությանը․ «Սիրելի հայրենակիցներ, ձեր հարկերի հաշվին միլիարդավոր դրամներ մսխվում են»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment