Միլլենիալներ, Gen Z, թե Alpha. Ինչպես են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուս․տարվան

Սեպտեմբերի 1-ը սարերի հետևում չէ, ինչը նշանակում է, որ նոր ուսումնական տարվա պատրաստությունները պաշտոնապես սկսվել են։

Հիշո՞ւմ եք՝ ինչպես էինք պատրաստվում դպրոցին տարբեր տարիներին․

  • Միլլենիալներ․ Հիշո՞ւմ եք տոնավաճառների անվերջանալի հերթերը, տետրերի թղթե կազմերն ու «գրչատուփ-տրանսֆորմերները»։ Դպրոցական հագուստները գնվում էին հաջորդ տարի ևս հագնելու հաշվարկով, իսկ սեպտեմբերի 1-ի ամենամեծ առեղծվածը տոնական ծաղկեփունջն ընտրելն էր։
  • Gen Z․ Նրանց դպրոցական տարիներին ի հայտ եկան առաջին սմարթֆոնները, առցանց գնումները և սեփական ոճի փնտրտուքը։ Դպրոցին պատրաստվելն արդեն ոչ թե պարզապես գրենական պիտույքներ գնելն էր, այլ նորաձև հագուստներն ու աքսեսուարները համադրելը։
  • Gen Alpha․ Այսօր ամեն ինչ որոշվում է մի քանի հպումով։ Այս սերունդը մեծացել է թվային աշխարհում և դպրոցին նախապատրաստվելը համարում է յուրօրինակ «թվային առաքելություն»։ Պայուսակներն ու տետրերը պետք է լինեն նորաձև, գնումները` կատարվեն առցանց, իսկ վճարումները՝ միայն անհպում։ Նրանց համար դպրոցական տեսքն ու սարքավորումները պետք է լինեն առավելագույնս ոճային և ֆունկցիոնալ։

Ժամանակները փոխվել են, բայց նոր ուսումնական տարվան ոճային, թարմ ու շահավետ պատրաստվելու ցանկությունը մնացել է անփոփոխ։ Հենց այս նպատակով Իդրամն ու IDBank-ը մեկնարկում են Back to School մեծ արշավը։

2026 թվականի օգոստոսի 17-ից սեպտեմբերի 13-ը ներառյալ Idram&IDBank հավելվածով կատարելով QR վճարումներ հետևյալ վաճառակետերում՝ կստանաք 15% idplus բոնուս և 15% զեղչ․

  • Damat Tween,
  • Daniel’s Paris,
  • Lufian,
  • Zarina,
  • Mi Armenia (զեղչը չի տարածվում սմարթֆոնների վրա),
  • Lumiere optics,
  • Dessange Paris,
  • Beaute Concept,
  • DaVinci,
  • «Նոր» Գրախանութ,
  • Mary Parfum (զեղչը համատեղելի չէ վաճառակետում առկա այլ առաջարկների հետ):

Բոնուսները կարող եք օգտագործել նշված վաճառակետերում հետագա վճարումների ժամանակ։

Այդի բանկ եվ Իդրամ ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից

Leave a comment