Օմանի հետ Հորմուզի նեղուցի շուրջ բանակցային գործընթացը բարդացել է. Իրանի արտգործնախարար

https://arm.sputniknews.ru/20260817/omani-het-hvormuzi-neghuci-shurj-banakcajin-gvortsyntacy-bardacel-e-irani-artgvortsnakharar-105842249.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204448_171:0:2902:2048_1920x0_80_0_0_74582810d0ac804c61def79a00ed9e01.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, օման, հորմուզի նեղուց, բանակցություններ, ամն

իրանի իսլամական հանրապետություն, օման, հորմուզի նեղուց, բանակցություններ, ամն

Բաժանորդագրվել

Իրանցի դիվանագետը թվարկել է գործոնները, որոնք ձգձգում են գործընթացը։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Իրանը շարունակում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները Օմանի հետ, սակայն գործընթացը բարդ է մի շարք գործոնների պատճառով, ինչն էլ ձգձգում է հարցի լուծումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Իսմայիլ Բաղային։

Ինչպես նշել է իրանցի դիվանագետը, Հորմուզի նեղուցի խնդրի լուծման գործընթացը, որը ներառում է նաև նավագնացության խնդրի կարգավորումը, դանդաղ է ընթանում երեք գործոնների պատճառով՝ բուն հարցի բարդ լինելու, բազմաթիվ դերակատարների, ինչպես նաև «գործընթացը խաթարելու համար ջանքեր գործադրող մի շարք երկրների» ներգրավվածության։

«Իրանի և Օմանի միջև բանակցությունները շարունակվում են լրջորեն, կողմերը կարծիքներ են փոխանակում համատեղ հայտարարության վերաբերյալ։ Կողմերը ցույց են տվել իրենց վճռականությունը՝ մշակելու մեխանիզմ, որը կապահովեր երկրների շահերը և կլուծեր միջազգային նավագնացության հետ կապված խնդիրները», – ասել է Բաղային։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:

Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։

Leave a comment