https://arm.sputniknews.ru/20260817/omani-het-hvormuzi-neghuci-shurj-banakcajin-gvortsyntacy-bardacel-e-irani-artgvortsnakharar-105842249.html
Օմանի հետ Հորմուզի նեղուցի շուրջ բանակցային գործընթացը բարդացել է. Իրանի արտգործնախարար
Օմանի հետ Հորմուզի նեղուցի շուրջ բանակցային գործընթացը բարդացել է. Իրանի արտգործնախարար
Sputnik Արմենիա
Իրանցի դիվանագետը թվարկել է գործոնները, որոնք ձգձգում են գործընթացը։ 17.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-17T14:34+0400
2026-08-17T14:34+0400
2026-08-17T14:34+0400
իրանի իսլամական հանրապետություն
օման
հորմուզի նեղուց
բանակցություններ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204448_0:160:3072:1888_1920x0_80_0_0_02ca9e3a9262f7e23d0697daa9a5b642.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Իրանը շարունակում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները Օմանի հետ, սակայն գործընթացը բարդ է մի շարք գործոնների պատճառով, ինչն էլ ձգձգում է հարցի լուծումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Իսմայիլ Բաղային։Ինչպես նշել է իրանցի դիվանագետը, Հորմուզի նեղուցի խնդրի լուծման գործընթացը, որը ներառում է նաև նավագնացության խնդրի կարգավորումը, դանդաղ է ընթանում երեք գործոնների պատճառով՝ բուն հարցի բարդ լինելու, բազմաթիվ դերակատարների, ինչպես նաև «գործընթացը խաթարելու համար ջանքեր գործադրող մի շարք երկրների» ներգրավվածության։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։
իրանի իսլամական հանրապետություն
օման
հորմուզի նեղուց
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204448_171:0:2902:2048_1920x0_80_0_0_74582810d0ac804c61def79a00ed9e01.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, օման, հորմուզի նեղուց, բանակցություններ, ամն
իրանի իսլամական հանրապետություն, օման, հորմուզի նեղուց, բանակցություններ, ամն
Իրանցի դիվանագետը թվարկել է գործոնները, որոնք ձգձգում են գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Իրանը շարունակում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները Օմանի հետ, սակայն գործընթացը բարդ է մի շարք գործոնների պատճառով, ինչն էլ ձգձգում է հարցի լուծումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Իսմայիլ Բաղային։
Ինչպես նշել է իրանցի դիվանագետը, Հորմուզի նեղուցի խնդրի լուծման գործընթացը, որը ներառում է նաև նավագնացության խնդրի կարգավորումը, դանդաղ է ընթանում երեք գործոնների պատճառով՝ բուն հարցի բարդ լինելու, բազմաթիվ դերակատարների, ինչպես նաև «գործընթացը խաթարելու համար ջանքեր գործադրող մի շարք երկրների» ներգրավվածության։
«Իրանի և Օմանի միջև բանակցությունները շարունակվում են լրջորեն, կողմերը կարծիքներ են փոխանակում համատեղ հայտարարության վերաբերյալ։ Կողմերը ցույց են տվել իրենց վճռականությունը՝ մշակելու մեխանիզմ, որը կապահովեր երկրների շահերը և կլուծեր միջազգային նավագնացության հետ կապված խնդիրները», – ասել է Բաղային։
Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։