«Զվարթնոցում» 4 կանայք հայհոյել ու ծեծել են իրար. նրանք ձերբակալվել են

Բաժանորդագրվել

Խուլիգանության մեջ կասկածվում են Երևանի բնակիչներ 41-ամյա Լիլիթ Մ․-ն, 19-ամյա Իլեն Հ․-ն, 39-ամյա Նելլի Մ․-ն և 25-ամյա Դիանա Հ․-ն։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում 4 կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, նրանք ձերբակալվել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին, ժամը` 09։15-ի սահմաններում, «Visa Concord» ավիաընկերության գրասենյակի մոտ։

«Մի խումբ քաղաքացիներ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ և փոխադարձ հարվածներ են հասցրել՝ խաթարելով ավիաընկերությունների գրասենյակների բնականոն աշխատանքը։ Ոստիկանները նրանց խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալել են»,–գրում է կայքը։

Նշվում է, որ ձերբակալված կանայք տեղափոխվել են «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը։ Խուլիգանության մեջ կասկածվում են Երևանի բնակիչներ են՝ 41-ամյա Լիլիթ Մ․-ն, 19-ամյա Իլեն Հ․-ն, 39-ամյա Նելլի Մ․-ն և 25-ամյա Դիանա Հ․-ն։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով՝ կանանցից մեկն աշխատում է «Վիզա կոնկորդ չարթերզ» ՍՊԸ-ում ։

Leave a comment