https://arm.sputniknews.ru/20260815/iranakan-su24-eri-odachunery-martin-geri-en-ynkel-katarum-gsh-105815252.html
Իրանական Սու–24-երի օդաչուները մարտին գերի են ընկել Կատարում․ ԳՇ
Իրանական Սու–24-երի օդաչուները մարտին գերի են ընկել Կատարում․ ԳՇ
Sputnik Արմենիա
Ինքնաթիռները շարժվում էին Ալ-Ուդեյդ ռազմաբազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված էր շուրջ 10 հազար ամերիկացի զինծառայող։ 15.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-15T19:25+0400
2026-08-15T19:25+0400
2026-08-15T19:56+0400
իրանի իսլամական հանրապետություն
օդաչու
գերի
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Իրանական Սու-24-երի 3 օդաչուներ մարտին տեղի ունեցած մարտական թռիչքի ընթացքում ռմբակոծիչների կործանումից հետո գերի են ընկել Կատարում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի անհետ կորածների որոնման կոմիտեի ղեկավար Մոհամմադ Բաքերզադեն։«Սու-24-ի երեք օդաչուները մարտին տեղի ունեցած մարտական թռիչքի ընթացքում ռմբակոծիչների կործանումից հետո գերեվարվել են Կատարի զինված ուժերի կողմից»,-ասված է Բաքերզադեի հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական ռադիոհեռուստատեսությունը (IRIB)։CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մարտին Իրանի և ԱՄՆ-ի միջև բռնկված հակամարտության ընթացքում իրանական երկու Սու-24 ռմբակոծիչները շատ մոտ են եղել Մերձավոր Արևելքում ամերիկյան ամենախոշոր ռազմաբազային հարված հասցնելուն, երբ Կատարի ՌՕՈւ-ն խոցել է դրանք։Ինքնաթիռները շարժվում էին Ալ-Ուդեյդ ռազմաբազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված էր շուրջ 10 հազար ամերիկացի զինծառայող։ Թիրախները որսալու համար օդ էին բարձրացել F-15 կործանիչներ, խոցված իրանական ինքնաթիռներն ընկել են ծովը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, օդաչու, գերի
իրանի իսլամական հանրապետություն, օդաչու, գերի
19:25 15.08.2026 (Թարմացված է: 19:56 15.08.2026)
Բաժանորդագրվել
Ինքնաթիռները շարժվում էին Ալ-Ուդեյդ ռազմաբազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված էր շուրջ 10 հազար ամերիկացի զինծառայող։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Իրանական Սու-24-երի 3 օդաչուներ մարտին տեղի ունեցած մարտական թռիչքի ընթացքում ռմբակոծիչների կործանումից հետո գերի են ընկել Կատարում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի անհետ կորածների որոնման կոմիտեի ղեկավար Մոհամմադ Բաքերզադեն։
«Սու-24-ի երեք օդաչուները մարտին տեղի ունեցած մարտական թռիչքի ընթացքում ռմբակոծիչների կործանումից հետո գերեվարվել են Կատարի զինված ուժերի կողմից»,-ասված է Բաքերզադեի հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական ռադիոհեռուստատեսությունը (IRIB)։
CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մարտին Իրանի և ԱՄՆ-ի միջև բռնկված հակամարտության ընթացքում իրանական երկու Սու-24 ռմբակոծիչները շատ մոտ են եղել Մերձավոր Արևելքում ամերիկյան ամենախոշոր ռազմաբազային հարված հասցնելուն, երբ Կատարի ՌՕՈւ-ն խոցել է դրանք։
Ինքնաթիռները շարժվում էին Ալ-Ուդեյդ ռազմաբազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված էր շուրջ 10 հազար ամերիկացի զինծառայող։ Թիրախները որսալու համար օդ էին բարձրացել F-15 կործանիչներ, խոցված իրանական ինքնաթիռներն ընկել են ծովը։