Իրանական Սու–24-երի օդաչուները մարտին գերի են ընկել Կատարում․ ԳՇ

Բաժանորդագրվել

Ինքնաթիռները շարժվում էին Ալ-Ուդեյդ ռազմաբազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված էր շուրջ 10 հազար ամերիկացի զինծառայող։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Իրանական Սու-24-երի 3 օդաչուներ մարտին տեղի ունեցած մարտական թռիչքի ընթացքում ռմբակոծիչների կործանումից հետո գերի են ընկել Կատարում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի անհետ կորածների որոնման կոմիտեի ղեկավար Մոհամմադ Բաքերզադեն։

«Սու-24-ի երեք օդաչուները մարտին տեղի ունեցած մարտական թռիչքի ընթացքում ռմբակոծիչների կործանումից հետո գերեվարվել են Կատարի զինված ուժերի կողմից»,-ասված է Բաքերզադեի հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական ռադիոհեռուստատեսությունը (IRIB)։

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մարտին Իրանի և ԱՄՆ-ի միջև բռնկված հակամարտության ընթացքում իրանական երկու Սու-24 ռմբակոծիչները շատ մոտ են եղել Մերձավոր Արևելքում ամերիկյան ամենախոշոր ռազմաբազային հարված հասցնելուն, երբ Կատարի ՌՕՈւ-ն խոցել է դրանք։

Ինքնաթիռները շարժվում էին Ալ-Ուդեյդ ռազմաբազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված էր շուրջ 10 հազար ամերիկացի զինծառայող։ Թիրախները որսալու համար օդ էին բարձրացել F-15 կործանիչներ, խոցված իրանական ինքնաթիռներն ընկել են ծովը։

Leave a comment