Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ առնվազն 20 զոհ կա

Քաղաքականություն

15.08.2026 | 12:45

Ինդոնեզիայի Արևելյան Նուսա Թենգարա նահանգում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ և հասարակական նշանակության շինություններ։ Այս մասին հայտնում է Jakarta Globe-ը։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 01:58-ին։ Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է Ֆլորես կղզու մոտ։

Reuters-ի փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները վնասված շինություններում։

Երկրաշարժից հետո մասնագետները գրանցել են ևս մեկ՝ 6,2 մագնիտուդով ցնցում։ Դրա օջախը գտնվել է Լաբուան Բաջո քաղաքից 102 կմ հեռավորության վրա։


https://www.reuters.com/business/environment/magnitude-69-earthquake-strikes-off-coast-indonesia-emsc-says-2026-08-14/

Leave a comment