Հոկտեմբերի 11-ից աշխատանքային այցով Վաշինգտոնում է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։
ՊՆ լրատվական վարչության փոխանցմամբ՝ երեկ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի (AUSA) կազմակերպած “America’s Army: The Foundation of the Joint Force” թեմայով ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը և շրջայց կատարել ցուցահանդեսի տաղավարներում։
ՀՀ պաշտպանության նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)