Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների խորացումը

Քաղաքականություն

14.08.2026 | 21:53

Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և միջխորհրդարանական կապերի ամրապնդման հնարավորությունները։ Օգոստոսի 14-ին Կիևում այդ հարցերի շուրջ հանդիպել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը և Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալ Օլենա Կոնդրատյուկը։ Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև բազմակողմ խորհրդարանական հարթակներում համագործակցության խորացումը։

«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ընդգծել համատեղ ջանքերով վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան շփումների հետագա ընդլայնման և երկկողմ օրակարգի առավել ամրապնդման անհրաժեշտությունը:

Կարևորելով միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ հարաբերությունների առաջմղման գործում՝ Վահան Կոստանյանը և Օլենա Կոնդրատյուկն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների միջև կապերի առավել սերտացման, ինչպես նաև բազմակողմ խորհրդարանական հարթակներում համագործակցության խորացման կարևորությունը:

Մտքեր են նաև փոխանակել տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցերի շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment