Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցցանցերի արգելքը։
Ըստ խորհրդի՝ արգելքը խախտում է խոսքի ազատությունը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «առաջիկա ամիսներին» կարգելի սոցիալական ցանցերը Ֆրանսիայում 15 տարեկանից փոքր երեխաների համար, եթե ԵՄ մակարդակով առաջընթաց չգրանցվի, հաղորդում է Politico-ն։
«Մենք չենք կարող սպասել», – ասել է պարոն Մակրոնը France 2 հեռուստաընկերությանը Վեր-Մարնում տեղի ունեցած սպանությունից հետո, որտեղ 14-ամյա տղան դանակահարել էր 31-ամյա ուսուցչին՝ մեջքի պայուսակի ստուգման ժամանակ։