«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում կանխատեսո՞ւմ եք, թե՞ ոչ, որովհետև մեր շատ-շատ քաղաքացիներն այն հուզում է, որովհետև իմ գնահատմամբ վերջին երկու տարում արհեստականորեն զսպաշապիկ կամ սեփականատիրոջ բարի կամքի դրսևորում է եղել, որ սակագինը չի բարձրացել»,-հանձնաժողովի թեկնածու Դավիթ Ղազինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Ղազինյանը հիշեցրեց, որ իր ձերբակալման օրը Սամվել Կարապետյանը իրեն հորդորել է որ հայտարարեի, թե 10 տարի սակագին չի բարձրացվելու։
Դավիթ Ղազինյանը նշեց, որ նախորդ տարի ՀԷՑ-ի դրական բալանսը 6 մլրդից ավել էր, բայց ամբողջ էներգահամակարգի բալանսի մյուս կառույցների հետ յան 0-ացվել։
նա հայտարարեց, որ ատոմակայանի համար նախատեսել են 12 մլրդ դրամ այլ ֆինանսական եկամուտ և հարցրեց, թե որտեղից Ատոմակայանը պետք է այլ ֆինանսական եկամուտ ունենա։
«Արդյոք չեմ կարող ունենալ հիմնավոր կասկած, որ սակագինը պետք է թանկանար։
«12 մլրդ ինչ-որ տեղից դրել են ատոմակայանի վրա, որպես այլ ֆինանսական եկամուտ, որպեսզի զսպեն, քանի որ նախընտրական տարի էր»,- պատասխանեց Ղազինյանը։
Մանուկյանը շարունակեց. «Իմ կանխպատեսմամբ, եթե չլինի լրացուցիչ գումարի տրամադրում՝ մեզ սակագնի բարձրացում է սպասվում»․
Ղազինյանն ասաց, որ կարող է ունենալ հիմնավոր կասկած, որ էլեկտրաէներգիայի համակարգում եղած խնդիրենրի պատճառով այս անգամ ՀԷՑ-ի դիմումով բարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը։