Ռումինիայում` Ուկրաինայի սահմանից 5 կմ հեռավորության վրա, ԱԹՍ է ընկել և պայթել

Բաժանորդագրվել

Անօդաչու սարքն ընկել է անտառապատ տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ռումինիայի արևելքում գտնվող Լունկավիցա բնակավայրի շրջանում անհայտ ծագման ԱԹՍ է ընկել։ Ընկնելու վայրը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 5 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ ռադիոլոկացիոն դիտարկման համակարգերը օդային թիրախը չեն հայտնաբերել, քանի որ ԱԹՍ–ն թռել է շատ ցածր բարձրության վրա:

Անօդաչու թռչող սարքն ընկել է անտառապատ տարածքում։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։

«Ընկնելու հետևանքով պայթյուն և հրդեհ է առաջացել»,– հայտնել է արտակարգ իրավիճակների շրջանային տեսուչը:

Ավելի վաղ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր երկրի տարածքում ԱԹՍ-ի բեկորներ ընկնելու մասին:

Leave a comment