Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դեսպան Նարեկ Մկրտչյանը բանախոսությամբ է հանդես եկել Rotary Club-ի անդամների և հրավիրյալների համար։
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի պատմական և քաղաքակրթական ժառանգությունը, երկրի զարգացման տեսլականը և առաջընթացի նոր հեռանկարները։ Նա անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանն ու միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման կարևորությանը։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, համագործակցության խորացման նոր ուղղությունները և պատասխանել ներկաների հարցերին։