Հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով հուլիսին ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբից տեղափոխվել է սաուդյան «Ալ-Ահլի», հաղթական գոլ է խփել «Ալ-Ահլիի» կազմում իր դեբյուտային խաղում
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով հուլիսին ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբից տեղափոխվել է սաուդյան «Ալ-Ահլի», հաղթական գոլ է խփել «Ալ-Ահլիի» կազմում իր դեբյուտային խաղում, հայտնում է champiоnat.com-ը:
Սպերցյանը «Ալ-Դիրիայի» դեմ խաղում դուրս է եկել մեկնարկային կազմում և առաջին րոպեներից ակտիվորեն մասնակցել է խաղին: 25-րդ րոպեին նա բացել է հաշիվը՝ տուգանային հրապարակում Գալենոյի փոխանցումից հետո ճշգրիտ հարվածելով հեռավոր անկյունը:
Այս գոլը առաջինն էր «Ալ-Ահլիի» համար նոր մրցաշրջանում և ի վերջո հաղթական դարձավ, թիմը պահպանեց առավելությունը և առաջնությունը սկսեց երեք միավորով:
Սպերցյանը խաղադաշտում անցկացրել է բոլոր 90 րոպեները, ինչպես նաև կանոնավոր կերպով իրացրել է անկյունային և տուգանային հարվածները:
Այսպիսով, Սպերցյանի դեբյուտը Սաուդյան Արաբիայի առաջնությունում իսկապես արդյունավեր էր՝ գոլ առաջին խաղում և թիմի հաղթանակ: