Մեր կարողությունների չափով սպասարկել ենք Ղարաբաղից տեղահանվածների քաղաքացիության դիմումները․ Արմեն Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

14.08.2026 | 15:41

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 40,000 անձ արդեն իսկ ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որոնցից շուրջ 12,000-ից ավելին անչափահասներ են։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

Տարվա առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիության շնորհման ընդհանուր 14,770 որոշումներից 8,676-ը բաժին է ընկել ԼՂ-ից տեղահանվածներին։ Այս պահին համակարգում կա քննության ենթակա շուրջ 15,000 դիմում արցախցիներից։ 

«Մենք այս տարի, հատկապես նախընտրական շրջանում բազմիցս քննադատվել ենք, որ դանդաղ էր պրոցեսը, դիտավորություն կար և այլն։ Մենք ամեն հաջորդ ամիսը, ըստ էության, շատ ավելի շատ շնորհում ենք տվել, քան նախորդ ամիսը։ Սա հստակ արձանագրված, ուրեմն, միտում է» 

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հերքել է այն պնդումները, թե քաղաքացիության գործընթացը դիտավորյալ դանդաղեցվել է ընտրություններին մասնակցությունը սահմանափակելու նպատակով։ Նա նշել է, որ ծառայությունն աշխատել է ամբողջ կարողություններով, և տեմպերը նախորդ տարվա նույն շրջանի համեմատ կրկնապատիկ աճել են։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment