Ստեղծածս ներկայացնում են որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանը ուղերձ է հղել ՔԿՀ–ից

https://arm.sputniknews.ru/20260814/steghtsatss-nerkajacnum-en-vorpes-anardar-unecvatsq-tsarukjany-ugherdz-e-hghel-qkhic-105775459.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103411462_176:132:1650:1237_1920x0_80_0_0_42c05e7c81334de35b6e107faefd305e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գագիկ ծառուկյան, ուղերձ

հայաստան, գագիկ ծառուկյան, ուղերձ

Բաժանորդագրվել

Գագիկ Ծառուկյանը պնդում է՝ արտասահմանյան շուկաներում հայկական ապրանքների տեղն արդեն ադրբեջանականն է գրավել:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանը հերթական ուղերձն է հղել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից՝ ընդգծելով, որ իր ստեղծածը փորձ է արվում ներկայացնել որպես անարդար ունեցվածք:

«Ես կայացել եմ զրոյից՝ առանց որևէ ազդեցիկ բարեկամի, ժառանգված կապիտալի։ Սկսել եմ փոքր բիզնեսից, անցել եմ բոլոր դժվարությունների միջով. հայաստանյան գործարարության ամբողջ բովանդակությունը ես իմ մաշկի վրա գիտեմ։ Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, ու որքան այս խավը պինդ լինի, ունենա զարգանալու հնարավորություն, այնքան մեր երկիրը ամուր կլինի։ Առանձնահատուկ ուզում եմ խոսել դրսի, արտահանման շուկաների մասին։ Ժամանակակից աշխարհում ոչ ոք ոչ մեկին չի սպասում։ Շուկա գտնելը, հարմարվելը չափազանց բարդ խնդիր է։ Ապրանքի որակը, գինը, անշուշտ, կարևոր են, բայց կարևոր են նաև անձնական կապերը, վստահությունը, ձևավորված հարաբերությունները։ Ի թիվս այլնի, կարևոր են անձնական կապերը, վստահությունը, ձևավորված հարաբերությունները։ Հիմա մեր բազմաթիվ արտահանողներ կանգնած են լուրջ խնդիրների առաջ։ Մեծագույն սխալ է մտածելը, թե հարցերը մի օր կկարգավորվեն, ու հայ արտահանողները կվերադառնան իրենց ավանդական շուկաներ»,- գրել է Ծառուկյանը:

Նա զգուշացրել է՝ ամեն ինչ այդքան հեշտ չէ, ու արտասահմանյան շուկաներում հայկական արտադրողների տեղն արդեն գրավում են ուրիշները՝ անելով դա անթաքույց ու ցուցադրաբար:

Գործարարը շեշտել է՝ բազմաթիվ հայկական ապրանքների տեղում այսօր արդեն ադրբեջանական ապրանքներ են։ Ընդգծել է՝ այսպես շարունակվելու դեպքում վաղը հայկական ալկոհոլային խմիչքների, պանրի, ձկնեղենի, գյուղմթերքի, ծաղիկների, ցանկացած արտադրանքի տեղը վերցնելու են վրացական, ադրբեջանական, մոլդովական, ուզբեկական և այլ երկրների արտադրողները։

«Իմ մեջ խոսում է այն մարդը, որի հանդեպ կատարվում է ակնհայտ անարդարություն։ Ամբողջ կյանքիս ընթացքում իմ հայրենիքում իմ ստեղծածը, կառուցածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք։ Ինչ սարքել եմ, սարքել եմ զրոյից, ինչը ձեռք եմ բերել, եղել է կիսավեր, կիսաքանդ, ու ես դրանք սարքել եմ ժամանակակից, ամենաբարձր ստանդարտի ձեռնարկություններ։ Բոլոր փաստերը պահպանված են։ Բայց իմ մեջ հիմա խոսում է նաև զրոյից կայացած մարդը, որը սկզբում չուներ ոչինչ՝ բացի իր աշխատասիրությունից ու հավատից, և որն անցնելով շատ դժվար ճանապարհ՝ հասել է մեծ հաջողությունների»,- գրել է Ծառուկյանը:

Նշենք, որ Ծառուկյանը նախորդ ուղերձը հղել էր օգոստոսի 10-ին:
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Ծառուկյանի գործարար ընկերը արբիտրաժ կդիմի ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ

Leave a comment