Այդարբեկ Սապարովի հետ հանդիպմանը Պապոյանն ընդգծել է հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի հետ։

Կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, փոխադարձ առևտրաշրջանառության ավելացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման և ժամանակակից ագրոտեխնոլոգիաների ու փորձի փոխանակման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ոռոգման համակարգերի, անասնաբուծության և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտներում համագործակցությանը։

Նախարար Պապոյանն ընդգծել է հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի՝ մասնավորապես գինեգործական, պտուղբանջարեղենային և ձկնաբուծական արտադրանքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment