Սպերցյանը գոլով է մեկնարկել Սաուդյան Արաբիայի առաջնությունում (PAN.am)

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ալ Ահլիի» նորեկ Էդուարդ Սպերցյանը Սաուդյան Արաբիայի առաջնությունում իր նորամուտը նշել է հաղթական գոլով։ Սաուդյան Պրո լիգայի առաջին տուրում «Ալ Ահլին» 26-ամյա հայ կիսապաշտպանի խփած գոլի շնորհիվ արտագնա խաղում 1:0 հաշվով առավելության է հասել «Ալ Դիրիյահի» նկատմամբ։

Սպերցյանը հանդիպումը սկսել է մեկնարկային կազմում և 25-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ։ Հայաստանի հավաքականի ավագը փոխարինվել է 90-րդ րոպեին, հայտնում է Factor.am-ը:

Էդուարդ Սպերցյանը հուլիսի 7-ին ռուսական «Կրասնոդարից» տեղափոխվել է «Ալ Ահլի» և սաուդյան ակումբի հետ 4 տարվա պայմանագիր է կնքել։ «Ալ Ահլին» Սաուդյան Արաբիայի նախորդ առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալները և հանդիսանում է Ասիայի Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը։

Leave a comment