«Մեզնից ոչ մի տեղ չես փախչի». Ալեքսանդր Լուկաշենկոն այս արտահայտությունն է արել լուսանկարվելու արարողության ժամանակ՝ նկատի ունենալով Փաշինյանին։
Հայաստանի վարչապետը կանգնել էր Բելառուսի և Ադրբեջանի նախագահների միջև։
Տեսանյութը հրապարակել է Լուկաշենկոյի մամուլի ծառայության պաշտոնական Telegram ալիքը՝ «Пул Первого»-ն։
Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում, 2028 թվականին Համագործակցությունում նախագահելու Ադրբեջանի որոշումը պատմական պահ է անվանել. «Մեր կազմակերպության զարգացման նոր փուլը հարգարժան Իլհամ Հեյդարովիչի՝ 2028 թվականին առաջին անգամ նախագահությունը ստանձնելու որոշումն է։ Սա, անշուշտ, պատմական պահ է։ Այս մասին ասել է նաև հենց ինքը՝ նախագահը», – նրա խոսքերը մեջբերել է БелТА գործակալությունը։
«Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես կորոշի կատարել այդ պատվավոր գործառույթը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին», – հավելել է Լուկաշենկոն։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: