Փաշինյանն ու նրա թիմը ընտրությունների են պատրաստվում, Ստեփանավանը պատվի հարց է դարձել. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260814/pashinjann-u-nra-timy-yntrutjunneri-en-patrastvum-stepanavany-patvi-harc-e-dardzel-zlm-105761039.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, տիմ ընտրություններ, ստեփանավան, նիկոլ փաշինյան

հայաստան, տիմ ընտրություններ, ստեփանավան, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Թերթի տեղեկություններով` երեք խոշոր համայնքների ղեկավարները կանչվել են կառավարություն, և նրանց հետ քննարկել են ընտրական պլանը։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ակտիվ նախապատրաստվում են աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:

«Հատկապես պատվի հարց են դարձրել Ստեփանավանում հաղթանակ տանելը, քանի որ խորհրդարանական ընտրություններում Սամվել Կարապետյանի թիմն այս համայնքում ջախջախիչ պարտության է մատնել իշխանություններին: Իշխանությունն արդեն մի քանի սցենար է գծել՝ հուսալով, որ դրանցից մեկը կարդարացնի իրեն»,- գրում է թերթը:

Ինչպես հայտնի է, Ստեփանավանը խոշորացնում են, նրան են միացնում Գյուլագարակ և Լոռի բերդ համայնքները։

«Մեզ ասացին, որ երեք խոշոր համայնքների ղեկավարները կանչվել են կառավարություն, և նրանց հետ քննարկել են ընտրական պլանը։ Ըստ այդմ՝ երեքն էլ պետք է առաջադրվեն: Հաշվարկը թերևս այն է, որ բոլոր համայնքներից հնարավոր շատ ձայներ կորզեն: Նրանց ասվել է՝ որ թեկնածուն ամենաշատ ձայները ստանա, նա էլ կդառնա իշխանության ֆավորիտը և մյուսների աջակցության միջոցով կդառնա համայնքապետ»,– գրում է պարբերականը։

Ըստ թերթի` խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս տարածքի պատասխանատուն Սուրեն Պապիկյանն էր ու նրա գերդաստանը, սակայն նրանք պարտության սխալներն իրենց վրայից գցեցին Ստեփանավանի գործող քաղաքապետի վրա, թե վերջինս նախկինների հետ կապերը վերականգնել է ու ջանք չի խնայել իրենց հաղթանակի համար։

Նշենք, որ Ստեփանավան համայնքում ՏԻՄ ընտրությունները նշանակված են 2026 թվականի հոկտեմբերի 25-ին:

Leave a comment