Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ երկրում աշակերտների և ուսանողների բողոքի ակցիաների ֆոնին։
Հանդիպումը կկայանա այսօր երեկոյան Ելիսեյան պալատում։ Խորհրդակցությանը կմասնակցեն Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուն և ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆֆրեն։
Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ երեքշաբթի ամբողջ երկրում անցկացված ցույցերին մասնակցել է 256 հազար ավագ դպրոցի աշակերտ և ուսանող։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի պատճառով կաթվածահար է եղել 180 դպրոցների աշխատանքը, ձերբակալվել է 164 մարդ։
Փարիզում ցուցարարները քանդում են գրասենյակները և խանութների ցուցափեղկերը, ոստիկանությունն արցունքաբեր գազ և խլացնող նռնակներ է կիրառում. Ֆրանսիայում շարունակվում են աշակերտների բողոքի ակցիաները։
Ֆրանսիայի մայրաքաղաքի աշակերտներն ու ուսանողները դուրս են եկել փողոց՝ պահանջելով ավելացնել կրթության ոլորտի ֆինանսավորումը և բարելավել ուսումնական պայմանները։