Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը. «Արմենպրես»

Հայաստանից Բաքու մեկնող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց, որ Ադրբեջանում իր հանդիպումների ընթացքում կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը։ «Զվարթնոց» օդանավակայանում պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ Վենսը, մասնավորապես, ասաց.

«Դա, անկասկած, կքննարկվի։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե՛ այստեղ՝ (Հայաստանի-խմբ.) վարչապետի, և թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իրականում երեկ լսեցի վարչապետի խոսքը. նա խաղաղության համաձայնագրի հարցում լավատես է՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք այժմ՝ համեմատած ընդամենը մի քանի ամիս առաջվա հետ։ Այդ պատճառով մենք, անշուշտ, կբարձրացնենք մի շարք հարցեր, սակայն կարծում եմ՝ շարունակելու ենք արդյունավետ ու հաջող համագործակցությունը թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ»։

Ադրբեջանը շարունակում է ապօրինի կալանքի տակ պահել 19 հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների։ Բացի ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանից, մնացած ապօրինի պահվող անձանց նկատմամբ Բաքվի դատարանը կեղծ դատավճիռներ է հրապարակել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment