Երևանը նոր փողոց կունենա, առաջարկել եմ այն անվանել COP-17-ի փողոց. Փաշինյան

Փաշինյանտ հայտարարել է, որ Երևանում աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ճանապարհ, որը երկար տարիներ չի գործում


ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանտ հայտարարել է, որ աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է Երևանի Հաղթանակ կամուրջն Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ, որը երկար տարիներ չի գործում։

«Մեր այս աշխատանքի ընթացքում Երևանը նոր փողոց կունենա: Առաջարկել եմ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներին՝ այդ փողոցն անվանել COP-17-ի փողոց՝ որպես համաշխարհային միջոցառման նշանավորում:», – նշեց Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։


COP-17-ը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովն է, որն այս տարի կանցկացվի Երևանում հոկտեմբերի 19-30-ը։


 

Leave a comment