https://arm.sputniknews.ru/20260813/turqian-inch-nakhapajman-e-arajadrel-hajastanin-sahmany-bacelu-hamar-khandanjani-pataskhany-105738067.html
Թուրքիան ինչ նախապայման է առաջադրել Հայաստանին սահմանը բացելու համար․ Խանդանյանի պատասխանը
Թուրքիան ինչ նախապայման է առաջադրել Հայաստանին սահմանը բացելու համար․ Խանդանյանի պատասխանը
Sputnik Արմենիա
ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T14:44+0400
2026-08-13T14:44+0400
2026-08-13T14:49+0400
հայաստան
թուրքիա
սարգիս խանդանյան
նարեկ կարապետյան
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87830610_0:0:1250:704_1920x0_80_0_0_d83ee0b3ef3524e1474f2f5bd95cf284.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Թուրքիան ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ չլինելու կամ Արարատը Հայաստանի ազգային խորհրդանիշների շարքից հեռացնելու վերաբերյալ նախապայման չի դրել Հայաստանի առջև։ Այսօր ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին, թե արդյոք Անկարան այս հարցերը որպես նախապայման ներկայացրել է հայ-թուրքական սահմանները բացելու համար։Միաժամանակ ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։
թուրքիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87830610_103:0:1042:704_1920x0_80_0_0_50779ff09bc2ecb7618b6b105eab87dc.jpg.webp
հայաստան, թուրքիա, սարգիս խանդանյան, նարեկ կարապետյան, սահման
հայաստան, թուրքիա, սարգիս խանդանյան, նարեկ կարապետյան, սահման
ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Թուրքիան ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ չլինելու կամ Արարատը Հայաստանի ազգային խորհրդանիշների շարքից հեռացնելու վերաբերյալ նախապայման չի դրել Հայաստանի առջև։ Այսօր ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին, թե արդյոք Անկարան այս հարցերը որպես նախապայման ներկայացրել է հայ-թուրքական սահմանները բացելու համար։
«Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն իրականանում է առանց նախապայմանների, այսինքն՝ Հայաստանն ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պարտավորվել են, որ գործընթացում նախապայմաններ առաջ չեն քաշվելու։ Ձեր նշած երկու հարցերը բանակցությունների որևէ փուլում նման պահանջ կամ ակնարկ Թուրքիայի ներկայացուցչի կողմից չի եղել»,- ասաց Խանդանյանը։
Միաժամանակ ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։