Փաստորեն, Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթը շուրջ երեք ամիս քննելուց հետո է հանգել հետևության, որ այժմ Մարտուն Գրիգորյանին անհրաժեշտ է կալանավորել. Արսեն Բաբայան

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Մարտուն Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է դեռևս մայիսին՝ ընտրական հանցագործության առթիվ նախաձեռնված քրեական վարույթին։

Փաստորեն, Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթը շուրջ երեք ամիս քննելուց հետո է հանգել հետևության, որ այժմ Մարտուն Գրիգորյանին անհրաժեշտ է կալանավորել։

Տարօրինակ «զուգադիպությունների» մասին կխոսենք հետագայում:

Արսեն Բաբայանն ավելի վաղ հայտնել էր. «Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

Ձերբակալման որոշումը կայացրել է հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը:

Այս պահին քրեական վարույթից այլ տեղեկություններ հայտնի չեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment