ԵՄ-ն չկարողացավ կառուցողական դեր խաղալ ԱՄՆ-ի հետ բանակցություններում․ Իրանի արտաքին գործերի նախարարություն

Եվրոպական Միությունը չկարողացավ դրական ազդեցություն ունենալ Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցությունների ընթացքի վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեյը։

«[Եվրոպացիները] չկարողացան անկախ և դրական դեր խաղալ դիվանագիտական ​​գործընթացներում և որոշեցին պարզապես ընդունել ենթակա կողմի դիրքորոշումը։ Արդյունքում, նրանք շատ լուրջ սխալ թույլ տվեցին», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հակաիրանական հայտարարությունները։

Leave a comment