Եվրոպական Միությունը չկարողացավ դրական ազդեցություն ունենալ Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցությունների ընթացքի վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեյը։
«[Եվրոպացիները] չկարողացան անկախ և դրական դեր խաղալ դիվանագիտական գործընթացներում և որոշեցին պարզապես ընդունել ենթակա կողմի դիրքորոշումը։ Արդյունքում, նրանք շատ լուրջ սխալ թույլ տվեցին», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հակաիրանական հայտարարությունները։