Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնից։ Այդ մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Գրիգորյանը վերջին անգամ է մասնակցել Կառավարության նիստին։
Վարչապետի որոշմամբ՝ այդ պաշտոնում է նշանակվել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Ալեն Սիմոնյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»,- ասված է որոշման մեջ:
Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն ասել է․ «Ուզում եմ պարոն Գրիգորյանին նախ շնորհակալություն հայտնել նախորդ 8 տարիներին այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում» հայտնում է 1lurer.am-ը:
Ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին, ինչպես նաև համատեղ աշխատանքի ընթացքում իր բոլոր գործընկերներին։
«Շնորհակալություն, պարոն վարչապետ, ջերմ խոսքերի, վստահության և համատեղ աշխատանքի համար։ Այս ամբողջ ժամանակահատվածի աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին։ Շնորհակալություն բոլորին, մեծ պատիվ էր ծառայել ՀՀ-ին»,- նշել է Արմեն Գրիգորյանը։
Վերջինս ԱԽ քարտուղարի պաշտոնը ստանձնել էր 8 տարի առաջ՝ 2018-ին։