Ագարակի հնագիտական վայրը շրջանցող շուրջ 8կմ ճանապարհի կառուցման ընթացքը՝ մեկ տեսանյութում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սկզբից մինչև վերջ. մեկ ճանապարհի ամբողջ պատմությունը։

Հյուսիս-հարավի` Ագարակի հնագիտական վայրը շրջանցող շուրջ 8կմ ճանապարհի կառուցման ընթացքը՝ մեկ տեսանյութում։

8կմ երկարությամբ այս ավտոճանապարհը Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի մի ենթահատվածն է, որը կառուցվել է զրոյից՝ նոր ծրագծով։

Առաջին տեխնիկական կարգի մոտ 8կմ ճանապարհահատվածում կառուցվել են նաև՝ 1 ճանապարհային հանգույց, 3 կամուրջ, 5 T-աձև հանգույց և իջատեղ, 8 արհեստական կառուցվածք՝ ներառյալ գյուղատնտեսական անցումներ, անասնանցումներ։ Ճանապարհը կահավորված է անվտանգային տարրերով։

Շահագործման է հանձնվել 2025 թվականի հոկտեմբերի 3-ին։

Շինարարությունը կատարվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։

Կադրերի հետևում՝ բարդ ու դժվարին աշխատանք։

Leave a comment