Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն:

Ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

Leave a comment