«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Հայկ Ֆարմանյանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։ Խմբակցության նախագահ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է առաջադրած թեկնածուին:

«Մեր թեկնածուն է Հայկ Լևոնի ֆարմանյանը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Ֆարմանյանի կենսագրությունը ներկայացրել է խմբակցության քատուղար Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ դա իր համար մեծ պատիվ է:

ԱԺ-ում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12:

Leave a comment