«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։ Խմբակցության նախագահ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է առաջադրած թեկնածուին:
«Մեր թեկնածուն է Հայկ Լևոնի ֆարմանյանը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Ֆարմանյանի կենսագրությունը ներկայացրել է խմբակցության քատուղար Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ դա իր համար մեծ պատիվ է:
ԱԺ-ում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12: