ՊԵԿ-ն անցած տարի բացահայտել է ավելի քան 363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. Հակոբյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում բացահայտել է 363.2 մլրդ դրամի ստվերային շրջանառություն, ինչը 44.2 տոկոսով ավելի է 2024 թվականին արձանագրված ցուցանիշից:
Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Թաքցված հարկի ընդհանուր գումարը կազմել է 124.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 29.1 տոկոսով, որից պետական բյուջե է վերականգնվել 37 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի համեմատ ավելի է 4 տոկոսով»,- նշեց Հակոբյանը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահը հայտնեց՝ 2025 թվականին հայտնաբերվել է 2756 չգրանցված աշխատող, ինչը 700-ով ավելի է 2024 թվականի համեմատ: