Ըստ Սոնա Ղազարյանի՝ ընդդիմության համար ընդունելի է, որ Կաթողիկոսը զավակ ունի

Քաղաքականություն

12.08.2026 | 10:47

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն իր ելույթում անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին և Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ծավալվող քննարկումներին։

Ղազարյանի խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչները, հղում անելով պատմական օրինակներին, ըստ էության ընդունել և հաստատել են, որ Կաթողիկոսն ունի զավակ, և դա իրենց համար ընդունելի է։

«Խնդրում եմ նկատել, որ ընդդիմությունը հաստատեց, որ Կտրիճ Ներսիսյանն ունի զավակ, և դա իրենց համար ընդունելի է»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը, պնդելով, որ հայ ժողովուրդն իշխող քաղաքական ուժին քվե է տվել Հայ Առաքելական Եկեղեցու նորոգման օրակարգը առաջ տանելու համար:

Իր ելույթում պատգամավորը նաև հակադարձել է ընդդիմության այն թեզերին, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ, և ընդգծել, որ միջազգային հեղինակավոր զեկույցները ևս փաստում են դրա բացակայությունը։ Ղազարյանը կոչ է արել ընդդիմությանը հրաժարվել մանիպուլյացիաներից և մասնակցել երկրում իրականացվող բարեփոխումներին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment